«Արսենալը» ցանկանում է հարձակվող ձեռք բերել

«Արսենալը» կարող է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյին, հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա սլովենացին ձմեռային տրանսֆերային պատուհանի համար լոնդոնցիների տրանսֆերային ցուցակում է։

Ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է գալիս այս ամառվանից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրան գնահատում է 30 միլիոն եվրո։