Պեպե. «Մենք արժանի չէինք պարտության»

«Պորտուի» կենտրոնական պաշտպան Պեպեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպման մասին։

Հանդիպումն ավարտվեց «վիշապների» պարտությամբ՝ 1։2 հաշվով։

«Մենք այս խաղը չսկսեցինք այնպես, ինչպես կցանկանայինք։ Սակայն հանդիպման ընթացքի հետ թիմը վստահություն ձեռք բերեց: Մենք կարողացանք սկզբում գոլ խփել, բայց հետո «Բարսան» հավասարեցրեց հաշիվը:

Ընդմիջումից հետո մրցակիցը ավելի լավ խաղաց։ «Պորտուն» անընդհատ շանսեր էր փնտրում հաղթելու համար։ Մենք տխուր ենք, քանի որ արժանի չէինք պարտության»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հինգ տուրից հետո պորտուգալական ակումբը ինը միավորով երկրորդն է խմբում։