Ժոաու Կանսելու. ««Բարսելոնան» արժանի է փլեյ-օֆֆում խաղալու»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Պորտուի» նկատմամբ տնային հաղթանակը (2:1)։

«Այս հանդիպման տրամադրությունը նման էր եզրափակչի: Հաղթեցինք ու ժամկետից շուտ անցանք մրցաշարի փլեյ-օֆֆ։ «Բարսելոնան» արժանի է դրան։

Անհրաժեշտության դեպքում ինձ հարմար է խաղալ պաշտպանության ձախ եզրում: Ես պատրաստ եմ ամեն ինչի՝ թիմային արդյունքի հասնելու համար»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչ տուրից առաջ «կապտանռնագույններն» ապահովեցին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում իրենց տեղը՝ վաստակելով 12 միավոր։