Բրազիլացի հարձակվող Էնդրիկը, ով տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ», կորցրել է հանգստությունը «Ֆորտալեզայի» դեմ իր ակումբի՝ «Պալմեյրասի» հաջորդ խաղում։
Ամեն ինչ տեղի ունեցավ 55-րդ րոպեին. դաշտի կենտրոնում մենամարտի ժամանակ Էնդրիկը բռունցքով հարվածեց Ֆորտալեզայի պաշտպան Տիտիի որովայնին, ով ընկավ խոտածածկին: Զարմանալիորեն, մրցավարը չարձագանքեց տեղի ունեցածին։
Հիշեցնենք, որ 17-ամյա տաղանդն արդեն հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքական, իսկ իր նորամուտը նշեց Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 82-րդ րոպեին։