Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների Լիգայի 2 ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների Լիգայի 2 ռեկորդ է սահմանել խմբային փուլի 5-րդ տուրում «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղից հետո։

«Քաղաքայինները» հաղթեցին 3։2 հաշվով, գոլերից մեկը խփեց նորվեգացին։ ESPN FC-ի տվյալներով՝ Հոլանդը Չեմպիոնների Լիգայում ամենաարագն է խփել 40 գոլ։ Դրան հասնելու համար պահանջվեց սկանդինավցուն 35 խաղ:

Բացի այդ, Էրլինգը անցավ ֆրանսիացի Կիլիան Մբապպեի նվաճմանը և դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայում հասել է 40 գոլի սահմանագծին։