Չավի. «Սա թիմին պետք էր վերջին տարիների անհաջողություններից հետո»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Պորտուին», չնայած այն բանին, որ առաջինը գնդակ բաց թողեց: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը գոհ է իր սաների խաղից, հատկապես, որ նրանք չնեղվեցին բաց թողած առաջին գոլից հետո։

«Ես շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից։ Մենք ապահովեցինք տեղը փլեյ-օֆֆում. սա թիմին պետք էր վերջին տարիների անհաջողություններից հետո: Կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ, մենք կատարել ենք առաջադրանքներից մեկը»,- ​​Չավիի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» ակումբի կայքը։

Վերջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում հաղթել է 2015 թվականին։