«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Պորտուի» հետ տնային հանդիպման սպասելիքներով։
««Բարսելոնայում» միշտ շատ բան է վտանգված: Յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Ես լավ եմ, լի եմ էներգիայով և լավատեսությամբ: Ես գլխավորում եմ այս թիմը և հավատում եմ իմ խաղացողներին։
Ես բացարձակապես վստահում եմ նրանց և իմ անձնակազմին: Բայց քննադատությունից հնարավոր չէ խուսափել»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։