«Յուվենտուսը» ցանկանում է կիսապաշտպան ձեռք բերել

«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձում է ուժեղացնել կիսապաշտպանությունը: Սա կարևոր է հաշվի առնելով Պոլ Պոգբայի որակազրկումը դոպինգային խախտման պատճառով։

Ըստ Foot Mercato-ի, թիմի ցուցակում երեք ֆուտբոլիստ կա՝ Թոմաս Պարտին (Արսենալ), Կալվին Ֆիլիպսը (Մանչեսթեր Սիթի) և Պյեր-Էմիլ Հոյբյերգը (Թոթենհեմ)։

30-ամյա Պարտին Transfermarkt-ը գնահատում է 35 միլիոն եվրո։ 27-ամյա Ֆիլիպսը գնահատվում է 28 միլիոն եվրո, իսկ 28-ամյա Հոյբյերգը՝ 32 միլիոն եվրո։

Այժմ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։