Չիրո Իմոբիլեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատարները։ Իտալացու պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 15 մլն եվրո։

Ֆուտբոլիստի և հռոմեական ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ։