Թոմաս Մյուլերը ամռանը կարող է անվճար տեղափոխվել Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի հետ։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Օլդ Թրաֆորդում» կարծում են, որ Մյուլլերը կարող է շատ բան բերել թիմին իր փորձի շնորհիվ։

«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է փորձել իրականացնել Մյուլերի տրանսֆերը։ Այդ ժամանակ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է լինել ազատ գործակալի կարգավիճակում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 12 միլիոն եվրո։