Խվիչա Կվարացխելիան կարիերան ԱՊԼ-ում շարունակելու երկու տարբերակ ունի

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Give Me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին հետևում են «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Միաժամանակ, նշվում է, որ գործարքն ավարտին հասցնելը դժվար կլինի նույնիսկ հաջորդ ամառ։ «Նապոլին» կփորձի պահել Կվարացխելիային, հատկապես հաշվի առնելով Վիկտոր Օսիմհենի հավանական հեռանալը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 85 մլն եվրո։