Եվրոպական հինգ գրանդներ հետաքրքրված են «Շախտյորի» կիսապաշտպանի ծառայություններով

Ուկրաինայի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում, հայտնում է Tuttojuve-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա խաղացողին հավակնում են եվրոպական ֆուտբոլի մի քանի գրանդներ։ Սուդակովի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և Թուրինի «Յուվենտուսը»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։

Նա պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։