«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լիակատար վստահություն է հայտնել գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին։
«Մենք լիովին վստահում ենք Չավիին: Հավատ ունենք, որ թիմը կկարողանա ցանկալի արդյունքի հասնել «Պորտուի» հետ խաղում։
Ոչ-ոքի «Ռայո Վալյեկանոյի» հետ. Կարծում եմ, որ այս խաղում մենք պետք է երկու 11 մետրանոց իրացնեինք»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ վերջերս «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում նահանջեց չորրորդ տեղը։