Իսկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան և «Բետիսի» ներկայիս ֆուտբոլիստ Իսկոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Todofichajes-ի փոխանցմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։

«Բարսելոնան» դեմ չի լինի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ, երբ ֆուտբոլիստը դառնա ազատ գործակալ։ Չավին Իսկոյի տաղանդի երկրպագուն է։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսկոն անցկացրել է 14 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։