Իսպանիայի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և ներկայիս ֆուտբոլային մարզիչ Ռաուլ Գոնսալեսը կարող է աշխատանքի անցնել գերմանական Բունդեսլիգայում։
Ինչպես հայտնի է դարձել Kicker-ի լրագրողներին, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ունիոն Բեռլինը», որն այս ամիս պաշտոնանկ արեց Ուրս Ֆիշերին Գերմանիայի առաջնությունում վատ արդյունքների պատճառով։
Բունդեսլիգայի 12 տուրից հետո բեռլինյան թիմը վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։ Առաջնությունում «Ունիոնի» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 2-ին Մյունխենի «Բավարիայի» հետ