Արտուրո Վիդալը կարող է հայտնվել «Բոկա Խունիորսում»

Արգենտինական «Բոկա Խունիորսը» մտադիր է պայմանագիր կնքել չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ, ով վերջին շրջանում հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյում»։

Վիդալը երբեք չի թաքցրել «Բոկայում» մի օր խաղալու իր մտադրությունը, և հիմա թվում է, թե նրա երազանքը կարող է իրականանալ։

«Բոկա՞ն»։ Ռիկելմեն կզանգի, իսկ ես անմիջապես կպատասխանեմ»,- վերջերս ասել է Վիդալը։

Եվ այսպես, ինչպես պարզաբանում է TyC Sport-ը, Ռիկելմեն զանգել է, սկայն մինչ այժմ Վիդալին առաջարկված աշխատավարձը, հավելում է աղբյուրը, չի արդարացնում նրա սպասելիքները։ Իսկ հիմա չիլիացին պետք է որոշի, թե որն է ավելի կարեւոր՝ երազանքը, թե փողը։