Կոկե. «Ինչո՞ւ ինձ չեն հրավիրում հավաքական»

Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ և կիսապաշտպան Կոկեն չի հասկանում, թե ինչու ընդգրկված չէ Իսպանիայի հավաքականի կազմում։

«Ինչո՞ւ ինձ չեն հրավիրում ազգային հավաքական։ Ավելի լավ է այս հարցը ուղղեք ձեր մարզչին: Ես միշտ քրտնաջան աշխատում եմ իմ ակումբում։

Եթե ​​հնարավորություն ստեղծվի վերադառնալու հավաքական, դա ինձ համար պատիվ կլինի։ Սակայն, եթե զանգ չլինի, դա ինձնից կախված չէ»,- ասել է Կոկեն «Մալյորկայի» հետ խաղից հետո տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո Կոկեն այլեւս չի հրավիրվել Իսպանիայի հավաքական։ 31-ամյա կիսապաշտպանը մինչ օրս «կարմիր ֆուրիայի» կազմում անցկացրել է 70 հանդիպում: