Սաուդյան Արաբիայում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատվին թանգարան է բացվել։

FourFourTwo պորտալի տվյալներով՝ այն գտնվում է Ռիադում (Սաուդյան Արաբիա)։ Թանգարանը ցուցադրում է 38-ամյա ռմբարկուի ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր պահերը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2023 թվականի սկզբին՝ ակումբի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ամառ։ Սաուդյան Արաբիայի առաջնության այս մրցաշրջանում փորձառու հարձակվողը 13 հանդիպում է անցկացրել։ Ռոնալդուն խփել է 15 գոլ (3-ը՝ 11 մետրանոցից) և կատարել 7 գոլային փոխանցում։