Ֆրանչեսկո Կամարդան Ա Սերիայի ռեկորդ սահմանեց՝ նորամուտը նշելով 15 տարեկանում

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Միլանը» նվազագույն առավելությամբ հաղթեց «Ֆիորենտինային»։ Խաղադաշտ դուրս եկավ 15-ամյա Ֆրանչեսկո Կամարդան, ով Ա Սերիայի ռեկորդ սահմանեց՝ իր նորամուտը նշելով 15 տարեկան 8 ամսական 16 օրխկանում:

Նա գերազանցեց ոչ միայն «Միլանի» ռեկորդը, որը պատկանում էր Պաոլո Մալդինիին 1985 թվականին (16 տարի 6 ամիս), այլ նաև Ա Սերիայի ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ուիդսոն Ամին, ով իր դեբյուտը նշեց 15 տարեկան 9 ամսական և 1 օրականում։

Ա Սերիայի հաջորդ տուրում «Միլանը» տանը կխաղա «Ֆրոզինոնեի» հետ։