Պեպ Գվարդիոլան անախորժությունների մեջ է ընկել իր քաղաքական հայացքների պատճառով

Պեպ Գվարդիոլան ոչ միայն կարողանում է մարզել Եվրոպայի լավագույն ակումբը, այլեւ ակտիվ քաղաքական դիրք է զբաղեցնում իր հայրենիքում։ Եվ, ինչպես իսպանական իշխանությունները համարում էին, նույնիսկ չափազանց ակտիվ։

Իտալական ITASportPress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գվարդիոլան բազմիցս աջակցություն է հայտնել «Ժողովրդավարական» շարժմանը, որը Իսպանիայի իշխանությունները համարում են «անջատողական և ծայրահեղական»։

«Այս պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ռեպրեսիաները չեն ավարտվել»,- գրել է Գվարդիոլան շարժմանն աջակցող իր ուղերձներից մեկում։