Միկել Արտետա. ««Արսենալը» գտնվում է ԱՊԼ-ի այն հորիզոնականում, որտեղ ցանկանում է լինել»

Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Բրենտֆորդի» նկատմամբ արտագնա հաղթանակից (1:0) հետո խոսել է լրագրողների հետ։

Հանդիպման վերջնամասում վճռորոշ գոլը խփեց հարձակվող Կայ Հավերցը։

«Ինձ դուր եկավ, թե ինչպես է թիմը խաղում և պայքարում: Մենք շատ էինք ցանկանում վաստակել այս երեք միավորը։ Ես սիրում եմ հաղթել:

Այժմ «Արսենալը» գտնվում է աղյուսակի վերևում, որտեղ ցանկանում է լինել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իմ աշխատանքն այդքան հաճելի են դարձնում»,- իսպանացի մարզչի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։

Երեկվա հաջողության շնորհիվ «զինագործները» առաջինն են ԱՊԼ-ում՝ մեկ միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»: