«Յուվենտուսի» թիրախում է հայտնվել արգենտինացի 17-ամյա կիսապաշտպանը

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է իր շարքերը համալրել արգենտինացի երիտասարդ ֆուտբոլիստի։

Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով, «ծեր սինյորան» հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիով։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հրաշամանուկը գտնվում է եվրոպական մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, իսկ «Յուվենտուսը» հետաքրքրված թիմերից մեկն է: Միևնույն ժամանակ, Էչևերիի պայմանագրում «Ռիվեր Փլեյթի» հետ հրաժրագինը կազմում է 25 միլիոն եվրո։

Էչևերին Արգենտինայի այս առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում, որտեղ դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կլաուդիոն Արգենտինայի Մ17 հավաքականի ավագն է։ Թիմի կազմում անցկացրած 15 խաղում նա դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։