«Չելսին» ընտրել է երեք հարձակվողների, ում ուզում է գնել հունվարին

«Չելսին» արդեն աշխատում է հունվարյան տրանսֆերային պատուհանի հնարավոր ձեռքբերումների վրա:

Լրագրող Ռայան Թեյլորի խոսքերով՝ «ազնվականները» առայժմ բացառել են «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնիի և «Նապոլիի» Վիկտոր Օսիմհենի տարբերակը, քանի որ հունվարին այդ ֆուտբոլիստնեդին դժվար կլինի ձեռք բերել:

Աղբյուրի համաձայն՝ նրանց փոխարեն «Չելսին» դիտարկում է երեք այլ հարձակվողների՝ Սանտյագո Խիմենեսին «Ֆեյենորդից», Վիկտոր Բոնիֆեյսին Լևերկուզենի «Բայերից» և Բենջամին Շեշկոյին «ՌԲ Լայպցիգից»։

Հիշեցնենք, որ «Չելսին» երեկ կրեց 5-րդ պարտությունը Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում։ Ակումբը մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղում է։