Թոմաս Մյուլեր. «Ես չեմ հրաժարվի իմ մտադրությունից»

Մյունխենի «Բավարիան» պատրաստ է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերին մեկ տարվա պայմանագիր առաջարկել, սակայն ֆուտբոլիստը կցանկանար մի փոքր ավելի երկար մնալ ակումբում։ Մյուլերը ակնկալում է նվազագույնը երկու տարվա պայմանագիր ակումբի հետ, որտեղ նա անցկացրել է իր ողջ կարիերան։

«Ես չեմ հրաժարվի իմ մտադրությունից։ Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս ու 2024 թվականից հետո խաղալ ակումբում։ Ես սիրում եմ ֆուտբոլը, կարծում եմ՝ իմ ելույթները ցույց են տալիս, որ չեմ հոգնել խաղալուց։ Ես դա ցույց կտամ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլլերն իր նորամուտը «Բավարիայի» թիմում նշել է 2009 թվականին։