Ֆլորիան Վիրցը «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակն է

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա գերմանացու հետ պայմանագիր կնքելը «բլաուգրանայի» համար առաջնահերթություն է առաջիկա տրանսֆերային պատուհանների համար: Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 85 մլն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։

Վիրցը համարվում է եվրոպական ֆուտբոլի լավագույն տաղանդներից մեկը։ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։