«Նյուքասլը» ձմռանը ցանկանում է երկու ֆուտբոլիստ գնել

«Նյուքասլի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի համար ծրագրել են ձեռք բերել երկու ֆուտբոլիստի, հաղորդում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» հետաքրքրված են ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկենով և «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսով։

«Նյուքասլը» նախատեսում է այս ֆուտբոլիստներին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Ֆիլիպսը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» ութ հանդիպման՝ առանց գոլի։ Էկիտիկեն փարիզյան թիմի կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։