Մանուել Նոյեր․ «Այս պահին ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում»

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, թե որքան կցանկանար շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։

«Ես ցանկանում եմ խաղալ մինչև 2025 թվականը, ինչպես Մյուլլերը։ Ուրախ կլինեմ, եթե հաջողվի, բայց շատ բան կախված կլինի իմ առողջությունից։ Այս պահին ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում։ Կարծում եմ՝ միջազգային ընդմիջումն ինձ օգնեց»,- Նոյերի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։