«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն որոշում է կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է հեռանալ ակումբից արդեն հունվարին։

Ըստ TeamTalk-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 31-ամյա կիսապաշտպանի համար կպահանջի 60 միլիոն եվրո։ Ակումբը նրան բաց կթողնի հունվարին, եթե առաջարկ ստանա։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես որոշել է հեռանալ թիմից։

Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 63 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։