Հարի Քեյնը շրջանցեց Էրլինգ Հոլանդին և Կրիշտիանու Ռոնալդուին

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի գոլը հաղթանակ է պարգևել իր թիմին Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Քյոլնի» դեմ խաղում (1-0)։

Հարկ է նշել, որ սա 30-ամյա ռմբարկուի 49-րդ գոլն է 2023 թվականին։ Նա այս ցուցանիշով առաջատարն է՝ առաջ անցնելով Էրլինգ Հոլանդից և Կրիշտիանու Ռոնալդուից, ովքեր ունեն 48-ական գոլ։ Կիլիան Մբապպեն ունի 47 գոլ։

Հիշեցնենք, որ Քեյնը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել անցյալ ամառ Լոնդոնի «Թոթենհեմից»: Գործարքի գումարը կազմել է մոտ 100 մլն եվրո։