«Թոթենհեմը» կարող է ապագայում վերադարձնել Հարի Քեյնին

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հարի Քեյնը «Թոթենհեմից» տեղափոխվեց «Բավարիա»։ Մյունխենյան թիմում անգլիացու մոտ ամեն ինչ լավ է ընթանում՝ 16 խաղում հարձակվողը խփել է 21 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ վկայակոչելով CaughtOffside-ի լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկությունները, «Էոթենհեմի» և «Բավարիայի» միջև կնքված համաձայնագիրը լոնդոնցիներին նախատեսում է Քեյնին ապագայում գնելու առաջնահերթ իրավունք։ Այնուամենայնիվ, «Թոթենհեմը» տեսանելի ապագայում չի կարողանա օգտվել այս իրավունքից: