Հայտնի են Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահները սեյվերի քանակով

Transfermarkt պորտալը պատրաստել է Պրեմիեր Լիգայի բոլոր դարպասապահների վարկանիշը՝ հիմնվելով մրցաշրջանի առաջին հատվածում նրանց կատարած սեյվերի քանակի վրա:

Առաջին տեղում Անդրե Օնանան է։ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը սեփական ունի 59 սեյվ։ Երկրորդ տեղում է «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Ուեսլի Ֆոդերինգհեմը՝ 57 սեյվ:

Երրորդ տեղը զբաղեցնում է «Նյուքասլի» դարպասապահ Նիկ Փոուփը՝ 55 սեյվով: Չորրորդը՝ Բերնդ Լենոն «Ֆուլհեմից» և Ալֆոնս Արեոլան «Վեսթ Հեմից»՝ 47-ական։ Լավագույն հնգյակը 46 սեյվով եզրափակում է Նետուն «Բորնմութից»: