Գավին 19 տարեկանում տասն անգամ ավելի շատ է խաղացել, քան Մեսսին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին լուրջ վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի խաղում և շարքից դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում։

Սա հսկայական կորուստ է կատալոնական ակումբի համար, քանի որ թվերը ցույց են տալիս, որ ընդամենը 19 տարեկանում Գավին դարձել է թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 148 հանդիպում կամ 9310 րոպե՝ տասն անգամ ավելի, քան Լիոնել Մեսսին իր տարիքում:

Հետաքրքիր է, որ Գավին ծնվել է 2004 թվականին, ճիշտ նույն տարում, երբ Մեսսին իր նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում պաշտոնական խաղում, դա տեղի ունեցավ 2004 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ Լիոնելը փոխարինման դուրս եկավ «Էսպանյոլի» դեմ խաղում։