Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցցանցերում, սաուդյան ակումբները հետեւում են դանիացի ֆուտբոլիստի իրավիճակին եւ նրա համար կարող են առաջարկել 20 մլն եվրո։ Էրիկսենը փետրվարին կդառնա 32 տարեկան։

2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը 15 պաշտոնական հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։