Էդի Հոու. «Սանդրո Տոնալին շատ լավ է մարզվում»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն խոսել է Սանդրո Տոնալիի վիճակի մասին, ով 10 ամսով որակազրկվել է խաղադրույքներին մասնակցելու պատճառով։

«Սանդրոն շատ լավ է մարզվում, ուստի ավելի հիասթափեցնող է, որ մենք չենք կարող օգտագործել նրան։ Նա շատ լավ է գլուխ հանում իրավիճակից, ես կասեի, որ դա նրա բնավորության բնորոշ գիծն է»,- Հոուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Տոնալին «Նյուքասլ» է տեղափոխվել անցած ամառ՝ «Միլանից»: 23-ամյա կիսապաշտպանին հաջողվել է անգլիական ակումբի մարզաշապիկով անցկացնել 12 հանդիպում, որոնցում կարողացել է 1 գոլի հեղինակ դառնալ։