Ժոաու Ֆելիշին գնելն առաջնահերթություն չի լինի «Բարսելոնայի» համար

Մրցաշրջանի վերջում Ժոաու Ֆելիշին գնելն առաջնահերթություն չի լինի «Բարսելոնայի» համար։ Այս մասին հայտնի է դարձել El Chiringuito հեռուստաընկերության լրագրողներին։

Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի կրկին վարձակալել Ֆելիշին կամ գնել նրան 20-30 միլիոն եվրոյով, ոչ ավելին։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Ատլետիկոն» պատրաստ կլինի վաճառել 24-ամյա պորտուգալացուն ոչ պակաս, քան 70 միլիոն եվրոյով։

Ժոաու Ֆելիշը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։