«Բավարիան» ուզում է գնել «Բարսելոնայի» առաջատարին

«Բավարիան» մտածում է պաշտպանական գիծն ուժեղացնելու մասին և հայացքն ուղղել է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին: Այս մասին TodoFichajes-ը գրում է իր էջերում։

Ուրուգվայցին այժմ հիմնական կազմի ֆուտբոլիստ է կատալոնական թիմում, և մյունխենցիներին դժվար կլինի նման տրանսֆեր իրականացնել: Բացի այդ, այն թանկ կլինի՝ հնարավոր արժեքը կկազմի 75 մլն եվրո։

2023/24 մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Դրանցում 24-ամյա պաշտպանը մեկ գոլ է խփել՝ գոլի հեղինակ դառնալով «Ռեալ Սոսյեդադի» դեմ։