Հայտնի է «Արսենալի» պատմության լավագույն տրանսֆերը

Հեղինակավոր Four Four Two ամսագիրը ֆուտբոլասերներին գոհացրել է հերթական հետաքրքիր ցուցակո։ Այս անգամ խոսքը Լոնդոնի «Արսենալի» պատմության լավագույն տրանսֆերների վարկանիշի մասին է։

Առաջին տեղում Թիերի Անրիի տեղափոխությունն էր «Յուվենտուսից», որն իրականացվեց 1999 թվականի ամռանը։

Երկրորդ տեղն զբաղեցնում է Պատրիկ Վիեյրայի տեղափոխությունը «Միլանից», որն ավարտվել է 1996 թվականի ամռանը։ Լավագույն եռյակը եզրափակում է Յան Ռայթի տեղափոխությունը «Քրիստալ Փելասից», որը «զինագործները» իրականացրին 1991 թվականի ամռանը։

Ներկա պահին «Արսենալը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։