ՊՍԺ-ն մտադիր չէ բաց թողնել իր երկու ֆուտբոլիստներին «Բարսելոնա»

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր չէ բաժանվել կիսապաշտպաններ Ֆաբիան Ռուիսից և Կառլոս Սոլերից։

Օրերս հայտնված տեղեկությունների համաձայն`երկու իսպանացիներին էլ «Բարսելոնան» դիտարկում է որպես վնասվածք ստացած Գավիի հավանական փոխարինող։ Ըստ Sport-ի` Լուիս Էնրիկեն հավանություն չի տալիս կիսապաշտպանների հեռանալուն: Նա կարծում է, որ նրանք կարող են կարևոր ներդրում ունենալ մրցաշրջանի ընթացքում։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն հունվարին բաց չի թողնի ֆուտբոլիստներին, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է վարձավճարին։

Ֆաբիան Ռուիսի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո, իսկ Կառլոս Սոլերին՝ 20 միլիոն։Երկու խաղացողներն էլ փարիզցիների շարքերը համալրել են 2022 թվականին։