Քրիստոֆեր Նկունկուն կարող է նորամուտը նշել «Նյուքասլի» դեմ խաղում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է թիմի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի՝ Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում իր նորամուտը նշելու մասին հարցին։

26-ամյա ֆրանսիացին ԱՄՆ-ում Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախամրցաշրջանային խաղում (1:1) վնասել է ծունկը և դեռ չի մասնակցել «Չելսիի» պաշտոնական հանդիպմանը։ Նախորդ ամառ Նկունկուն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից» 60 միլիոն եվրոյի դիմաց։

«Նկունկուն ինձ ավելի վաղ ասել էր, որ պատրաստ կլինի խաղալ «Նյուքասլի» հետ միջազգային ընդմիջումից հետո: Երեկ ես նորից հարցրի նրան, և նա ասաց. «իսկ ես մտածեցի, թե դու ստախոս ես»: Նա անմիջապես ասաց. «Ոչ, ոչ, ես պատրաստ եմ խաղալուն»:

Նրա վերադարձը մոտ է, և նա լավ է աշխատում մարզումների ժամանակ։ Մենք շատ գոհ ենք, թե ինչպես է նա վերականգնվում։ Նա հիանալի մասնագետ է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football London-ը:

«Նյուքասլ» – «Չելսի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին։