«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոստովանել է, որ ափսոսում է «Չելսիից» «Յուվենտուս» տեղափոխվելու համար։
Սարիի գլխավորությամբ թուրինյան ակումբը նվաճել է Ա Սերիայի չեմպիոնությունը, մինչ այդ իտալացի մասնագետը «Չելսիի» հետ հաղթել է Եվրոպա Լիգան։
««Յուվենտուսում» պահանջում էին, որ ես հաղթեմ Չեմպիոնների Լիգան, այդ ուղերձն ակնհայտ էր։ Ես չեմպիոնություն հաղթեցի մի թիմի հետ, որն իր դարաշրջանի ավարտին էր: Ղեկավարությունը ցանկանում էր փոխել խաղաոճը, սակայն նրանց պակասում էր վճռականությունը։
Ես սխալվեցի, երբ հեռացա «Չելսիից»։ Իտալիա վերադառնալը սխալ էր»,- ասել է Սարին La Repubblica-ին տված հարցազրույցում: