Կառլես Պույոլ. «Գավին ավելի ուժեղ կվերադառնա»

Մինչ Պեդրին ապաքինվում էր վնասվածքից, մեկ այլ երիտասարդ և հեռանկարային տաղանդ՝ Գավին, դուրս մնաց շարքից: Նախկին պաշտպան և ակումբի ավագ Կառլես Պույոլը վստահ է, որ վնասվածքից հետո խաղին իր մարտունակ և անձնուրաց վերաբերմունքով հայտնի Գավին էլ ավելի ուժեղ կվերադառնա խաղադաշտ։

«Նա կվերադառնա, եւ ես վստահ եմ, որ շատ ուժեղ կվերադառնա։ Երիտասարդ ֆուտբոլիստները շատ ավելի լավ են վերականգնվում: Բայց ես նրան խորհուրդ կտայի սկզբում հոգ տանել իր մասին։ Համբերություն ունեցիր։ Մի անգամ սխալվեցի՝ չցուցաբերելով այս համբերությունը, իսկ հետո դառնորեն զղջացի»,- Պույոլի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։