Անխել դի Մարիան կարող է որակազրկվել երկրպագուի վրա թքելու պատճառով

Արգենտինայի հավաքականը դժվարին խաղում նվազագույն առավելությամբ հաղթեց բրազիլացիներին, իսկ խաղադաշտում կրքերի մասին կարելի է դատել նրանով, որ արգենտինացի հարձակվող Անխել դի Մարիան կորցրել է ինքնատիրապետումը և ինչ-որ պահի թքել է երկրպագուի վրա:

Դա տեղի է ունեցել հանդերձարան վերադառնալիս։ Նշենք, որ Դի Մարիային սադրել են։ Եվ նրա պատասխանը նույնն է ստացվել՝ Դի Մարիան թքել է սադրողի վրա։

Այժմ, ինչպես տեղեկացնում է իտալական ITASportPress գործակալությունը, արգենտինացին կարող է որակազրկվել։