Արգենտինայի հավաքականը դժվարին խաղում նվազագույն առավելությամբ հաղթեց բրազիլացիներին, իսկ խաղադաշտում կրքերի մասին կարելի է դատել նրանով, որ արգենտինացի հարձակվող Անխել դի Մարիան կորցրել է ինքնատիրապետումը և ինչ-որ պահի թքել է երկրպագուի վրա:
Դա տեղի է ունեցել հանդերձարան վերադառնալիս։ Նշենք, որ Դի Մարիային սադրել են։ Եվ նրա պատասխանը նույնն է ստացվել՝ Դի Մարիան թքել է սադրողի վրա։
Այժմ, ինչպես տեղեկացնում է իտալական ITASportPress գործակալությունը, արգենտինացին կարող է որակազրկվել։