Եվրոպական ակումբների սկաուտները հետևել են Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստների խաղին

Եվրո-2024-ի ընտրական Խորվաթիա – Հայաստան հանդիպմանը ներկա են եղել եվրոպական ակումբների սկաուտներ, ովքեր հետևել են Էդուարդ Սպերցյանի, Նաիր Թիկնիզյանի և Էդգար Սևիկյանի խաղին, իր սոցցանցերում հայտնում է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպերցյանին հաջորդել են «Յուվենտուսի» սկաուտները, իսկ Թիկնիզյանին ու Սևիկյանին՝ Բունդեսլիգայի ու Լա Լիգայի ակումբների սկաուտները։

Խորվաթիան դուրս եկավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։ Զլատկո Դալիչի թիմը D խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ անցկացրած ութ խաղում վաստակելով 16 միավոր։ Հայաստանի հավաքականը դուրս մնաց մրցաշարից՝ խմբում զբաղեցնելով չորրորդ տեղը։