Մարկոս ​​Ալոնսոն կհեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա կատալոնական ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հայտնում է Marca-ն, 32-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր դերից։ Իսպանացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղացել է ընդամենը 160 րոպե՝ պարտվելով պաշտպանության ձախ եզրում Ալեխանդրո Բալդեին:

Այս տարվա սկզբին Ալոնսոն երկարաձգեց իր պայմանագիրը «Բարսայի» հետ մինչև 2024 թվականը, որի համաձայնագիրը ներառում էր համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։