Մյունխենի «Բավարիան» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» քննարկել է 30-ամյա ֆրանսիացու հավանական տեղափոխությունը։

Այսօր գործարքը համարվում է անիրատեսական՝ պաշտպանի բարձր աշխատավարձի պատճառով, սակայն «Բավարիան» կշարունակի վերահսկել նրա իրավիճակը «Մանչեսթեր Յունայթեդում»: Տրանսֆերը մյունխենցիներին կարող է արժենալ 20-30 մլն եվրո։

Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։