Մադրիդի «Ատլետիկոն» անհանգստացած է

Մադրիդի «Ատլետիկոն» անհանգստացած է «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշի մարզավիճակից, հայտնում է Marca-ն։

Ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է գալիս վարձավճարով։ Պորտուգալացին իր վերջին 11 հանդիպումներում ոչ մի գոլ չի խփել։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները ցանկանում են ֆուտբոլիստի վաճառքից վաստակել մոտ 80 միլիոն եվրո։ Բայց եթե Ֆելիշը չսկսի արդյունավետ խաղ ցուցադրել, դա դժվար կլինի անել։

24-ամյա Ֆելիշը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է երեք գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։