Ռաֆա Մարինը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ալավեսի» պաշտպան Ռաֆա Մարինը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ Ֆուտբոլիստը այնքան լավ տպավորություն է թողել «Ռեալի» ղեկավարության վրա, որ նրանք այժմ ցանկանում են նրան թիմում պահել հաջորդ մրցաշրջանում։

Նշենք, որ Ռաֆա Մարինը «Ռեալի» սան է։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստով նախկինում հետաքրքրված էին եվրոպական այլ թոփ-ակումբներ, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսին»։