Խվիչա Կվարացխելիան մտադիր չէ հեռանալ «Նապոլիից»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև 2028 թվականի ամառ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Հարձակվողի աշխատավարձը կաճի մինչև տարեկան 4 միլիոն եվրո։ Համաձայնագիրը կարող է ներառել նաև մինչև 2029 թվականը երկարաձգելու տարբերակ։

Կվարացխելիան «Նապոլիի» խաղացող է դարձել 2022 թվականի հուլիսին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։