«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կիսվել է իր ապագայի սպասելիքներով։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառից, սակայն նրա գործող պայմանագիրը կավարտվի մրցաշրջանի ավարտից հետո։
««Միլանի» հետ պայմանագիրս ավարտվում է ամռանը, բայց ես ցանկանում եմ մնալ։ Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց կարծում եմ, որ մենք շուտով կնստենք ու կքննարկենք իրավիճակը»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն 11 հանդիպում է անցկացրել Իտալիայի Ա Սերիայում, որտեղ դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը սեպտեմբերին դարձավ 37 տարեկան։